16:09   19-09-2020
«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհի հետևանքով տուժած և բուժում ստացող 4 քաղաքացիներից մեկը մահացել է, մեկը՝ դուրս գրվել, մյուս 2-ի վիճակն էլ միջին ծանրության է
Թողնել մեկնաբանություն

Ինչպես հայտնել էինք, «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է:

Մեկ պացիենտ դուրս է գրվել:

Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք:

Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են:



Loading...