16:33   19-09-2020
«Լավ չէ՞, վա՞տ է»․ Թրամփն արձագանքել է Պուտինի հետ «լավ հարաբերություններ» ունենալու համար քննադատությանը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարակուսանք է հայտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «լավ հարաբերությունների» մեջ լինելու համար իր հասցեին հնչեցված քննադատությունների առնչությամբ, գրում է en24news.com կայքը։

«Եթե լավ հարաբերությունների մեջ եմ լինում Պուտինի հետ, ասում են, թե «լեզու է գտնում Ռուսաստանի առաջնորդ Պուտինի հետ», ես էլ դրան ի պատասխան ասում եմ․ «Լավ չէ՞, վա՞տ է»,- Մինեսոտա նահանգում տեղի ունեցող քարոզարշավի ընթացքում հայտարարել է Թրամփը:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նախքան այս որևէ մեկը պատժամիջոցների հարցում Ռուսաստանի նկատմամբ առավել դաժան չի գտնվել, քան ինքը։ 

Դեռևս 2016 թվականին անցկացվող նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է լավ հարաբերություններ ձևավորել Մոսկվայի հետ, որպեսզի միասին կարողանան ժամանակակից աշխարհի կարևոր խնդիրներին լուծում գտնեն։ 


Գրում է՝ Tert.am -ը:


Loading...