10:55   20-09-2020
Մեծ Բրիտանիայում հակահամաճարակային կանոնները խախտելու տուգանքները 10 անգամ կբարձրանան՝ հասնելով մինչև 13 հազար դոլարի

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է զգալիորեն բարձրացնել հակակորոնավիրուսային սահմանափակումներն ու հակահամաճարակային կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքների չափերը, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Ըստ այդմ, տուգանքի չափը կարող է հասնել մինչև 10 հազար ֆունտի, այն է՝ 13 հազար դոլարի, որը կարող է կիրառվել կանոնների ամենակոպիտ խախտումների դեպքում, մասնավորապես՝ կորոնավիրուսի թեստի դրական ախտորոշում ունեցողների կոմից երկշաբաթյա ինքնամեկուսացման հրահանգը բազմակի անգամ խախտելու պարագայում, կամ եթե անձը անտեսել է մեկուսանալու ցուցումը:

Այս խախտումների համար տուգանքի սկզբնական չափը հազար ֆունտի էր հասնում (1300 դոլար), որն ամեն անգամ կմեծանա հերթական անգամ այս կամ այն խախտումը թույլ տալու դեպքում: Մինչև 1000 ֆունտի չափով տուգանք է գործում նաև վեցից ավելի անձանց մասնակցությամբ հավաքներ իրականացնելու դեպքում:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...