11:57   20-09-2020
Իսրայելական անօդաչուն աշխարհում առաջին անգամ վայրէջք է կատարել քաղաքացիական օդանավակայանում
Թողնել մեկնաբանություն

Աշխարհում առաջին անգամ Heron անօդաչու թռչող սարքը վայրէջք է կատարել նույն օդանավակայանում քաղաքացիական ինքնաթիռների հետ միասին:

Ինչպես գրում է Корреспондент, այս մասին տեղեկացրել է Israel Aerospace Industries ընկերությունը, որն արտադրում է Heron անօդաչուները:

Անօդաչուի վայրէջքի և թռիչքի ժամանակ Բեն Գուրիոնի անվան իսրայելական օդանավակայանը սպասարկելիս է եղել քաղաքացիական ինքնաթիռների բոլոր ժամանող և մեկնող չվերթներն՝ ըստ չվացուցակի:

Heron անօդաչուի առաջին թռիչքը տեղի է ունեցել 1994 թվականին, իսկ արդյունաբերական շահագործման այն հանձնվել է 2005 թվականին:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...