12:04   20-09-2020
Image Description
Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային աճ է գրանցվել

Ֆրանսիացի բժիշկները կորոնավիրուսով վարակման մեկօրյա ռեկորդային ցուցանիշներ են արձանագրել:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, վերջին մեկ օրում կորոնավիրուսի ախտորոշման հետազոտության 13 498 դրական պատասխան է ստացվել: Համավարակի սկզբից ի վեր վարակման ընդհանուր ցուցանիշը գերազանցել է 442 000 հազարը:   

Բացի այդ, մահվան ելքով դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 26-ով՝ հասնելով 31 274-ի:

Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 30 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 950 հազարը: Վերջին մեկ օրում ողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  ավելի քան 212 հազար դեպք:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...