12:10   20-09-2020
Լիբանանում փետրվարի 21-ից ի վեր կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել. ТАСС
Թողնել մեկնաբանություն

Լիբանանում փետրվարի 21-ից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել՝ մեկ օրում 779 մարդ է վարակվել, մահացել է 5 վարակակիր, որոնցից մեկը՝ 18-ամյա երիտասարդ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:

Վերջին մեկ օրում 12 400 թեստավորում է կատարվել: Լիբանանի պետական համալսարանի՝ Ռաֆիկ Հարիրիի անվան հոսպիտալի գլխավոր բժիշկ Ֆիրաս Աբյադը թվիթերյան իր էջում գրել է, որ գրանցված տվյալները շոկային են:

«Կորոնավիրուսի երկրորդ ալիքի սկսվելով պայմանավորված՝ վարակման դեպքերի աճ կանխատեսում էինք, բայց ոչ այս աստիճանի»,- նկատել է Աբյադը՝ հավելելով, որ խիստ անհանգստացած է 18-ամյա վարակակրի մահվան պատճառով:

Լիբանանում սեպտեմբերի 3-16-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 14%-ով:

Loading...