14:07   20-09-2020
Image Description
Գերմանիայում կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին գրանցումն ակնկալում են 2020թ․ վերջին - 2021թ․ սկզբին

Պաուլ Էրլիխի անվանՊատվաստանյութերի եւ կենսաբժշկական դեղամիջոցների մշակման գերմանական ինստիտուտը (PEI) երկրում կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին գրանցումը ակնկալում է 2020թ․ վերջին-2021թ․ սկզբին: Այս մասին շաբաթ օրը NTV-ին տված հարցազրույցում հայտարարել է PEI-ի ղեկավար Կլաուս Ցիխուտեկը:

Էրլիխի ինստիտուտը Գերմանիայում պատասխանատու է համապատասխան բժշկական ապրանքների թույլատրման եւ վերահսկման համար:

«Մենք ակնկալում ենք առաջին գրանցմանը այս տարվա վերջին-հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Ցիխուտեկը: Նա հիշեցրել է, որ այժմ Գերմանիայում պատվաստանյութերի մշակման ինը նախագիծ գտնվում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլում:

Ցիխուտեկն ընդգծել է, որ նույնիսկ պատվաստանյութի գրանցումից հետո կանցնի «մի քանի ամիս», մինչ այն հասանելի լինի բնակչության լայն շրջանակներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Loading...