14:17   20-09-2020
Image Description
«Դադարեցրեք խռովությունը». Իրանը պատասխանել է պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ հայտարարությանը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Միացյալ Նահանգներին վերադառնալ համաշխարհային հանրություն`Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարություններից հետո: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները ուժի մեջ են մտել: Կազմակերպությունում համաձայն չեն սրա հետ: Միևնույն ժամանակ, այն երկրներին, որոնք չենթարկվեն պատժամիջոցները կիրառելու «պարտավորություններին», Պոմպեոն սպառնացել է «հետևանքներով» ԱՄՆ միակողմանի գործողությունների միջոցով`արդեն իսկ առաջիկա օրերին:

«ԱՄՆ-ը սխալ կողմ է ընտրել: Թեհրանի`Վաշինգտոնին ուղղված հաղորդագրությունը թափանցիկ է. վերադառնալ համաշխարհային հանրություն, գործել ստանձնած պարտավորությունների համաձայն, դադարեցնել խռովությունը: Այս դեպքում համաշխարհային հանրությունը քեզ (Վաշինգտոնին)  կընդունի», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն:

Նրա խոսքերով` Պոմպեոյի «հորինված խաղաղությունը» ավելի մեծ անվտանգության չի բերի, իսկ Վաշինգտոնի համար գալիս են «ամենադառը օրերն ու ժամերը»:

Իր հերթին, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ-Ռավանջին, մեկնաբանելով «ապօրինի և կեղծ ամերիկյան վերջնաժամկետը», ասել է, որ ԱՄՆ-ը կհայտնվի էլ ավելի մեծ մեկուսացման մեջ, եթե «լողա միջազգային հոսանքների դեմ»:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...