15:50   20-09-2020
Image Description
Մոսկվայում ավելի քան 60 000 մարդ կամավոր է գրանցվել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար

Մոսկվայում ավելի քան 60 000 մարդ կամավոր է գրանցվել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հաղորդում է«Ռոսիա 1»-ը:

Նրա խոսքով՝ մի քանի հազար մարդ համապատասխան բժշկական անալիզներ է հանձնել, որպեսզի նրանք դառնան փորձարկումների անցկացման համար թեկնածուներ:

Պատվաստվել է ավելի քան 700 մարդ: Սոբյանինի խոսքով՝ նրանց ինքնազգացողությունը լավ է:  

Գրում է՝ News.am-ը:

Loading...