15:54   20-09-2020
Անգլիայում ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին մինչեւ 10 000 ֆունտի չափով տուգանք է սպառնում
Թողնել մեկնաբանություն

Անգլիայում ինքնամեկուսացման ռեժիմը խախտողներին մինչեւ 10 000 ֆունտի չափով տուգանք է սպառնում, գրում է The Guardian-ը:

Նոր ծրագրի համաձայն, որը թարմացվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից, մարդիկ ըստ օրենքի պարտավոր են հետեւել ինքնամեկուսացման ռեժիմին կորոնավիրուսի դրական թեստի կամ վարակված անձի հետ շփման դեպքում:

Այդ պահանջի խախտման դեպքում բնակիչները ստիպված կլինեն 1000-10 000 ֆունտ վճարել:

Նոր ծրագրի համաձայն՝ 500 ֆունտի չափով  փոխհատուցումները վճարվել են ցածր եկամուտ ունեցող մոտ 4 մլն բնակչի:

Գրում է՝ News.am-ը:

Loading...