16:27   20-09-2020
Թրամփը հայտարարել է, որ Oracle-ին առաջարկել է 5 մլրդ դոլար TikTok-ը գնելու հնարավորության համար
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան Oracle ընկերությանն առաջարկել է 5 մլրդ դոլար չինական TikTok վիդեոհավելվածը գնելու հնարավորության համար, հաղորդում է Mediaite-ը:

«Մենք շատ մոտ ենք TikTok-ի հետ գործարքին, սակայն դա այլեւս ոչ ոքի չի հուզում: Լարի Էլիսոնը (Oracle-ի հիմնադիրը) կգնի հավելվածը: Դա անհավանական համադրություն կլինի»,-հայտարարել է Թրամփը:

Գրում է՝ News.am-ը:

Loading...