16:30   20-09-2020
ՄԱԿ-ի ԳԽ. չեմ կարող որեւէ գործողություն ձեռնարկել՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցների մասին ԱՄՆ հայտարարության հետ
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է, որ որեւէ գործողություն չի կարող ձեռնարկել՝ կապված Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին ԱՄՆ հայտարարության հետ, հաղորդում է Reuters-ը:

«Որոշակի անորոշություն է առաջացել՝ կապված այն բանի հետ, թե արդյոք իրական է այդ պրոցեսը…»,-ասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված Գուտերիշի նամակում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները:    

Ավելի վաղ «Եվրաեռյակը»՝ Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, մերժել են Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի առաջարկը՝ այն անօրինական համարելով:

Պատժամիջոցների վերականգնման մեխանիզմն ամրագրված է ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւում, որը վավերացրել է 2015 թվականին համաձայնեցված Իրանի հետ միջուկային գործարքը։ Ըստ այդ կետի՝ համաձայնագրի պայմանները չկատարելու դեպքում դրա մասնակիցներից ցանկացածը կարող է պահանջել տուգանքային միջոցառումների վերականգնում, իսկ մյուս կողմերը չեն կարող այս պահանջի վրա վետո դնել։

Գրում է՝ News.am-ը:

Loading...