10:19   21-09-2020
Բաղդաղի օդանավակայանը հրթիռակոծվել է
Թողնել մեկնաբանություն

Այն տարածքը, որտեղ գտնվում է Բաղդադի միջազգային օդանավակայանը, անհայտ ուղղությունից գնդակոծվել է «Կատյուշա» հրթիռներով: Այս մասին հայտնում է «Al-Sumaria» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի իրավապահ մարմինների աղբյուրը:

Հեռուստաալիքի զրուցակցի խոսքերով՝ ռեակտիվ արկը վայրէջք է կատարել օդանավակայանի մոտակայքում:

Պայթյունից հետո տարածքում օդային տագնապի ազդանշաններ են հնչել:

Ներկայումս իրաքյան հետախուզական ծառայությունները տվյալներ են պարզում ավերածությունների և զոհերի վերաբերյալ: Հարձակման կազմակերպիչները չեն նշվում:

Գրում է՝ 1in.am -ը:


Loading...