10:22   21-09-2020
Սիրիան ցանկանում է դատի տալ Թրամփին Ասադին սպանելու սպառնալիքների համար
Թողնել մեկնաբանություն

Սիրիայի փաստաբանների արհմիությունը զբաղվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դատի տալու հարցով: Հայցի պատճառը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպանելու մտադրության մասին 2017թ.-ին արված նրա հայտարարությունն է, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը:

«Մենք երկու շաբաթից այս հարցի վերաբերյալ փաստաբանների համաժողով կանցկացնենք, որպեսզի պարզենք, արդյոք ազգային շահերից է բխում դատավարություն անցկացնելը և ինչ օգուտ կտա այն»,- ասել է սիրիացի փաստաբանների ներկայացուցիչը:

Գրում է՝ 1in.am -ը:


Loading...