11:25   21-09-2020
Ադրբեջանի նախագահը կասկածներ ունի, որ Հայաստանը նոր պատերազմի է պատրաստվում
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ըստ իրենց տեղեկությունների, ղարաբաղյան հակամարտության շփման գծում Հայաստանի զինված ուժերի կենտրոնացում է տեղի ունենում և դա համարել է Երևանի կողմից պատերազմի նախապատրաստություն: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»ը՝ վկայակոչելով Ալիևի հարցազրույցը ադրբեջանական մի շարք հեռուստաալիքներին։ Հարցազրույցի տեքստը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:


Ալիևը հայտարարել է, որ 2020-ի հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները Երևանի սադրանքի հետևանք են:


Ըստ նրա, սահմանին հուլիսյան բախումների պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանը ցանկանում էր պարզել, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների արձագանքը։


«Որովհետև նրանք (հայերը) պատրաստվում են նոր մեծ պատերազմի։ Մենք օպերատիվ հետախուզական տվյալներ ունենք։ Մենք գիտենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Մեր հատուկ ծառայությունները շատ արդյունավետ են աշխատում։ Կարող եմ ասել այսքանը, ոչ ավելին»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Գրում է՝ 1in.am -ը:


Loading...