11:32   21-09-2020
Ալժիրը հանդես է եկել ընդդեմ Իսրայելի ու արաբական երկրների հարաբերությունների կարգավորման
Թողնել մեկնաբանություն

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թաբունը հայտարարել է, որ երկիրը չի ողջունում Իսրայելի և արաբական երկրների միջև խաղաղ համաձայնագրերի կնքումը և մտադիր չէ վերականգնել հարաբերությունները Թել Ավիվի հետ:


«Մենք որոշակի շտապողականություն նկատեցինք հարաբերությունների կարգավորման գործընթացում … Մենք չենք մասնակցում կարգավորմանը և չենք աջակցում այդ գործընթացին», – հայտարարել է նախագահը:


Ըստ նրա, ալժիրցիները «սրբորեն հարգում են» պաղեստինյան խնդիրը և քաղաքական դիմակայության մեջ կլինեն Իսրայելի հետ, քանի դեռ Պաղեստինը չի ճանաչվել և վերականգնվել 1967 թվականի սահմաններով:

Գրում է՝ 1in.am -ը:


Loading...