12:01   21-09-2020
Ֆրանսիայում կորոնավիրուսի օրական հաստատված դեպքերի թիվը հասել է 10 հազարի
Թողնել մեկնաբանություն

Կիրակի երեկոյան Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի վերաբերյալ պաշտոնական տվյալներ են հրապարակվել: 24 ժամվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է COVID-19 հիվանդությամբ 10 569 նոր հիվանդ: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում կիրակի օրը փակվել են բազմաթիվ լաբորատորիաներ, ուստի թեստերի քանակը սովորականից պակաս է արվել:

Մասնագետները նշում են, որ օրական դեպքերի նման քանակությունը վկայում է հիվանդության տարածման կտրուկ արագացման մասին: Իշխանությունները լրացուցիչ սահմանափակող միջոցառումներ են պատրաստում: Սակայն առայժմ համապետական ինքնամեկուսացման ռեժիմ չի մտցվի:

Գրում է՝ 1in.am -ը:


Loading...