12:05   21-09-2020
ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է WeChat-ի արգելքի վերաբերյալ Թրամփի հրամանը
Թողնել մեկնաբանություն

Ամերիկյան դաշնային դատարանը ժամանակավորապես կասեցրել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ չինական WeChat մեսենջերի գործունեության դադարեցման մասին հրամանը, գրում է CNN-ը:

Դատարանի կարծիքով՝ հրամանը խախտում է ԱՄՆ-ում խոսքի ազատության վերաբերյալ սահմանադրական առաջին բարեփոխումը: 

Նշվում է, որ դատարանը բավարար է համարել հայցվորների, հավելվածից օգտվողների հիմնավորումներն առ այն, որ հրամանը խախտում է իրենց իրավունքները: 

Վերջիններս մանրամասնել են, որ շատերի, այդ թվում՝ անգլերենի սահմանափակ գիտելիքներ ունեցող չինացիների համար WeChat-ը կապի միակ միջոցն է: 

Դատարանի որոշման համաձայն՝ Թրամփի վարչակազմը չի կարող պահանջել, որ հավելվածը ջնջվի Apple-ից և Google-ից: 

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...