12:31   21-09-2020
Կեցցե ազատ, ժողովրդավարական Հայաստանը. Լիտվայի ԱԳ նախարարը շնորհավորել է Անկախության տոնը
Թողնել մեկնաբանություն

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առիթով: Լիտվայի արտաքին գործերի նախարարը հայերեն գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Կեցցե’ ազատ, ժողովրդավարական, եվրոպական Հայաստանը: Մեր ժողովուրդները գիտեն ազատության և ժողովրդավարության իրական արժեքը: Ակնկալում եմ հետագայում էլ ավելի ընդլայնել կապերը մեր երկրների միջեւ»,- գրել է Լինկևիչուսը:


Տեղեկացնում է՝ Armenpress.am -ը:

Loading...