12:35   21-09-2020
Տիխանովսկայան կոչ է արել իրեն չդիտարկել որպես Բելառուսի ապագա նախագահ
Թողնել մեկնաբանություն

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ ինքն իրեն չի դիրքավորում որպես Բելառուսի ապագա նախագահ:

«Ես չեմ խնդրում իմ մեջ տեսնել Բելառուսի ապագա նախագահին, քանի որ ես ինձ այդպես չեմ դիրքավորում»,-ասել է Տիխանովսկայան РБК-ին տված հարցազրույցում:

«Իմ ընտրական ծրագիրը բաղկացած էր երեք կետից, որոնցից ամենաառաջնայինը կրկնակի ընտրություններն են, արդար, թափանցիկ և բաց: Եվ արդեն այս ընտրություններում կընտրվի նախագահ: Համոզված եմ, որ նա կլինի շատ ուժեղ առաջնորդ, որի հետ պրն. Պուտինը պայմանավորվելու ինչ-որ բան կգտնի և նրա հետ հավասար կխոսի, եթե իմ մեջ չի տեսնում մարդ, ում հետ կարող է խոսել», - նշել է Տիխանովսկայան ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Մոսկվան չի տեսնում իր մեջ քաղաքական գործչի, ում վրա կարելի է հույս դնել:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Գրում է՝ Tert.am -ը:


Loading...