12:55   21-09-2020
Մասկի կարողությունը 1 շաբաթում ավելացել է 13 մլրդ դոլարով
Թողնել մեկնաբանություն

Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը 1 շաբաթում ավելացել է 13 մլրդ դոլարով:

Forbes-ի հաղորդմամբ՝ Tesla ընկերության արժեթղթերի գինն աճել է, ինչը կապված է ընկերության առաջիկա միջոցառման հետ, որը նախատեսված է սեպտեմբերի 22-ին․ այդ օրը կներկայացվեն ընկերության նոր տեխնոլոգիաները։

Հատկանշական է, որ այժմ Իլոն Մասկն ընդամենը 500 մլն դոլարով է հետ մնում աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի չորրորդ հորիզոնականից, որը զբաղեցնում է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

Ինչպես նկատում է պարբերականը, այս տարի Tesla-ի արժեթղթերի գնի կտրուկ աճի և նվազման ֆոնին Մասկի կարողությունը տատանվում է։ Սեպտեմբերի սկզբին ռեկորդային աճից հետո, Tesla-ի արժեթղթերը վերջին շաբաթում կտրուկ նվազել էին և միլիարդատերը որոշ ժամանակով դուրս էր մնացել ամենահարուստ գործարարների հնգյակից:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...