12:58   21-09-2020
Լուկաշենկոյի նստավայրի տանիքին դիպուկահարների են նկատել
Թողնել մեկնաբանություն

Մինսկի Անխակության պալատում, որը երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատանքային նստավայրն է, առնվազն երեք դիպուկահարների են նկատել:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, այս մասին տեղեկացրել է Ռազմական վերլուծական ալիքը Telegram-ում: Պարբերականի տվյալներով՝ դիպուկահարներն ընդգրկվում են Լուկաշենկոյի Անվտանգության ծառայության կազմում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Մինսկում տասնյակ զրահափոխդրիչ մեքենաներ էին տեղակայվել ընդդիմության ցույցին ընդառաջ: Նշվում է, որ հազարավոր ցուցարարներ կրկին փողոց են դուրս եկել մայրաքաղաքում, որտեղ նաև ձերբակալություններ են տեղի ունեցել: ՕՄՕՆ-ականների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել նաև Բրեստում և Գոմելում:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...