14:42   21-09-2020
Հանուն մեր Հայաստանի պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով. Արման Թաթոյան
Թողնել մեկնաբանություն

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության տոնի առթիվ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՄԻՊ-ի խոսքով` մեր ամուր պետականության հիմքերից են իրար հանդեպ հարգանքն ու միասնությունը, պատասխանատվությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ:

«Հանուն մեր Հայաստանի պետք է ապրել նոր նպատակներով ու գաղափարներով, երբեք չսահմանափակվել ձեռք բերածով ու չընկրկել դժվարությունների առաջ… Յուրաքանչյուրիս արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը Հայաստանի անկախ պետականությունն ու ինքնիշխանությունն են: Պետությունն է մարդուն, նրա արժանապատվությունն ու իրավունքները իրական պաշտպանողն ու աջակցողը, որ պետք է առաջնորդվի իրավունքի գերակայության հրամայականով ու ժողովրդավարությամբ: Աստված պահապան մեր պետությանը»,- ասել է Թաթոյանը:

Loading...