16:01   21-09-2020
Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին իր այգու մոտ արկ է նկատել
Թողնել մեկնաբանություն

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին իր այգու մոտ նկատել է արկ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիրաղբյուրի հենակետի օպերատիվ խումբը։ 

Փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը:

Արկը տեղափոխվել է անվտանգ տարածք՝ վնասազերծելու նպատակով:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...