16:22   21-09-2020
ՀԱԳՄ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առիթով
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արսեն Ղազարյանի ուղերձը.

«Հայոց պատմությունը վկայում էոր մեր ժողովուրդն իր նվիրական նպատակներն ու կամքը երբ զսպանակել ու լարել է Հայկ Նահապետի աղեղի պեսհաղթանակն անխուսափելի է դարձել։ Այդպես էր հատկապես բախտորոշ Սարդարապատի ժամանակնաև՝ 1991-ի սեպտեմբերի 21-իներբ վայելեցինք Անկախության հանրաքվեի բերկրանքըիսկ երկու օր հետո Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն։ Այդ օրը մեր կամքը կրկին վճռեցոր պետականության բարձրագույն արժեքը անկախությունն է։ Եվ անշուշտ անկախությունը նվաճելը խիզախություն էիսկ այն պահպանելն ու պետականությունը հզորացնելը՝ հերոսություն։ Եվ հերոսանալու ռազմաճակատն այսօր տնտեսական դաշտում էորի առաջին զինվորը գործարարն էով պետք է աշխատատեղ ու բարիք ստեղծիհային Հայաստանում պահիսահմանին՝ զինվորինդպրոցում՝ աշակերտին․․․

Սիրելի գործարարներայսօր շատ են մարտահրավերները՝ հատկապես երկրի շրջափակումն ու չհայտարարված պատերազմըինչին գումարվեց նաև կորոնավիրուսի համավարակը։ Ժողովուրդը գոհունակությամբ է արժևորում ձեր լարված աշխատանքըինչի շնորհիվ դատարկ վաճառասրահներ չունեցանքբնականաբար՝ նաև խուճապային իրավիճակ։ Դուք հնարավորինս պահպանեցիք մասնագետներին ու աշխատատեղերը՝ թեկուզև երբեմն նվազագույն վարձատրությամբ։

Քաղաքացիական բարձր գիտակցականությամբ զորակցում եք ինչպես Միությանայնպես էլ այլ կազմակերպությունների դրամահավաքներին՝ նորացնելով Մանթաշովականության բարի ավանդույթները։ Այսօր ժողովուրդը հատկապես ձեզ է նայում։ Քաղաքացիական պարտականությունից զատ՝ դա նախ մեծագույն պատիվ է։

Սիրելի հայրենակիցներշնորհավորում եմ Հայաստանի անկախության հանրաքվեի և անկախ պետականության հռչակման  առթիվ և մաղթում խաղաղ ու ստեղծագործ աշխատանքոր բոլորս լիարժեք վայելենք անկախության պտուղներները։

Աստված պահապան մեր աշխատասեր ու կառուցող ժողովրդին»։

Loading...