16:34   21-09-2020
Համաշխարհային օվկիանոսի մակարդակը առաջիկա 80 տարիներին կբարձրանա 40 սմ-ով․ հետազոտություն
Թողնել մեկնաբանություն

Ջերմոցային գազերի կայուն արտանետումները կարող են հանգեցնել գրեթե 40 սմ-ով համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը, քանի որ Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցաբեկորները շարունակում են հալվել, բացահայտում է նոր հետազոտությունը, գրում է space.com-ը։

Հետազոտողները մտահոգված են, որ սառույցների ինտենսիվ հալոցքի մակարդակը համապատասխանում է Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման վատագույն սցենարներին:

Իրենց հետազոտության մեջ գիտնականներն առաջնորդվել են երկու կլիմայական սցենարներով. առաջինի դեպքում մարդկությունը շարունակում է ջերմոցային գազերի արտանետումները, իսկ երկրորդի դեպքում մինչև 2100 թվականը դրանց արտանետումները կտրուկ կրճատվում են:

Նրանք հայտնաբերել են, որ առաջին սցենարի դեպքում Անտարկտիդայում սառցաբեկորների հալոցքի պատճառով հարյուրամյակի վերջին համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 30 սմ-ով, իսկ Գրենլանդիայի սառցաբեկորների հալոցքը համաշխարհային օվկիանոսի մակարդակը կավելացնի ևս 9- սմ-ով։

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...