16:57   21-09-2020
ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստան-Իրան համագործակցության վրա
Թողնել մեկնաբանություն

Իրանի հետ համագործակցության ռուսական գիծը կպահպանվի, չնայած դրանց վրա ազդելու ԱՄՆ փորձերին: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք դրանում չենք տեսնում այնպիսի բան, որը ինչ-որ կերպ ազդի մեր գծի վրա: Իրանի հետ մեր համագործակցությունը բազմաբնույթ է, և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում աշխատանքները կշարունակվեն՝ կախված կողմերի կարիքներից, այդ համագործակցության համար փոխադարձ պատրաստակամությունից, հանգիստ եղանակով՝ մեր բոլոր պարտավորություններին համապատասխան, բայց անկախ ԱՄՆ-ի կողմից ազդելու փորձերից: Մենք չենք վախենում ամերիկյան պատժամիջոցներից, մենք սովոր ենք դրանց: Դա ոչինչ չի փոխում մեր մոտեցման մեջ»,- հայտարարել է Ռյաբկովը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է հրաման ստորագրել, որը թույլ կտա նրան պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր խախտում են Իրանին զենքի մատակարարման արգելքը:

Գրում է՝ Tert.am -ը:

Loading...