18:08   21-09-2020
Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 193 նոր դեպք
Թողնել մեկնաբանություն

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 193-ով:

StopCov պաշտոնական կայքի համաձայն` հանրապետությունում վարակվածների ընդհանուր թիվը 3695 է, որից 1981-ն այժմ ակտիվ է:

Միեւնույն ժամանակ, անցած 24 ժամվա ընթացքում 40 մարդ լքել է կլինիկաները, համավարակի սկզբից մինչ այժմ բուժվել է 1534 հիվանդ, մահացել է 20 հիվանդ:

Այս պահին կարանտինում 4 988 մարդ է գտնվում:

Վրաստանի 41 քաղաքացի բուժման նպատակով տեղափոխվել է այլ երկրներից:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին:

Գրում է՝ News.am-ը:

Loading...