19:51   21-09-2020
Image Description
Մադրիդի իշխանությունները բանակից օգնություն են խնդրել կորոնավիրուսի հերթական բռնկման դեմ պայքարում

Մադրիդի իշխանությունները բանակից օգնություն են խնդրել կորոնավիրուսի հերթական բռնկման դեմ պայքարում, հայտնում է Reuters-ը:

«Մեզ բանակի օգնությունն է անհրաժեշտ՝ ախտահանման եւ տեղի ոստիկանության ու իրավապահ մարմինների ուժեղացման համար»,- վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ասել է տարածաշրջանային կառավարության ղեկավար Իզաբել Դիաս Այուսոն:

Նա նաեւ խնդրել է կրկին իմպրովիզացված հիվանդանոցներ ստեղծել մայրաքաղաքում՝ մոտ երեք ամիս անց այն բանից, երբ դրանք հանվել էին շահագործումից, քանի որ Իսպանիան դուրս էր եկել մեկուսացման ռեժիմից եւ վարակների քանակը նվազել էր:

Գրում է՝ News.am -ը:


Loading...