09:26   22-09-2020
Թրամփը մտադիր է վերընտրվելու դեպքում Իրանի հետ համաձայնություն ստորագրել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ն պատրաստ է գործարք կնքել Իրանի ղեկավարության հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Օհայո նահանգում իր ունեցած ելույթի ժամանակ, գրում է RT-ն:

Իր խոսքով՝ եթե նա վերընտրվի նոյեմբերին, իրանական իշխանությունները կգնան նման համաձայնության ստորագրման:

«Եթե և երբ մենք հաղթենք, այդ հաղթանակից մոտ 10 վայրկյան հետո մեզ կզանգահարեն, և դա կլինի Իրանը, որը ցանկանում է գործարք կնքել: Մենք ուզում ենք համաձայնություն ստորագրել: Մենք ուզում ենք, որ իրենց մոտ ամեն ինչ լավ լինի, ուզում ենք, որ իրենք ուժեղ լինեն, ուղղակի իրենք չեն կարող միջուկային զենք ունենալ: Ահա և վերջ: Շատ պարզ է»,- ասել է Թրամփը:

Պետության ղեկավարը հավելել է, որ իր ենթականերին հանձնարարել է դեռևս Իրանի հետ բանակցություններ չտանել այդ հարցով, քանի որ Թեհրանը «ցանկանում է սպասել»:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...