10:31   22-09-2020
Մենք պատրաստ ենք կալանավորների համընդհանուր փոխանակում անել ԱՄՆ-ի հետ. Զարիֆ
Թողնել մեկնաբանություն

Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ բանտարկյալների համընդհանուր փոխանակում իարականացնել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը միջազգային հարաբերությունների հարցով ամերիկյան ոչ կառավարական խորհրդի կազմակերպած առցանց միջոցառման ժամանակ:

«Մենք պատրաստ ենք կալանավորների համընդհանուր փոխանակման: Ամերիկյան բանտերում պահվում են իրանցիներ, որոնք այնտեղ են միայն այն պատճառով, որ հրաժարվում են մատնել իրենց երկիրը: Մենք պատրաստ ենք փոխանակել բոլոր կալանավորներին և վերջ»,- նշել է իրանցի նախարարը:  

Հունիսի 8-ին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել է, որ Թեհրանը հույս ունի ԱՄՆ-ի հետ փոխանակել կալանավորված անձանց և ազատ արձակել Իրանի բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են ամերիկյան բանտերում:

Loading...