12:42   22-09-2020
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրքական նավափոխադրող ընկերության նկատմամբ
Թողնել մեկնաբանություն

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել թուրքական Cirkin նավափոխադրող ընկերության նկատմամբ, որը մեղադրվում է Լիբիային զենքի մատակարարման ՄԱԿ էմբարգոն խախտելու մեջ, եւ որի նավը ներգրավված էր հունիսին Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ ծովային միջադեպում:

«Cirkin-ը կապված է 2020թ․ մայիսին եւ հունիսին Լիբիա ռազմական տեխնիկա տեղափոխման հետ»,- ասվում է ԵՄ պաշտոնական տեղեկագրում։

ԵՄ-ն Լիբիայի նկատմամբ ՄԱԿ Անվտանգության խորհրդի էմբարգոն պահպանելու ռազմածովային առաքելություն ունի:

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության տվյալներով՝ հունիսի 10-ին Միջերկրական ծովի արեւելքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ՆԱՏՕ-ի առաքելության ֆրանսիական հետախուզանավը փորձել է ստուգել Cirkin-ի բեռնատար նավը: Ֆրանսիան հայտնում է, որ հետախուզանավի վրա հարձակվել են Թուրքիայի ռազմածովային ուժերի երեք նավեր, որոնք ուղեկցելիս են եղել բեռնանավը: Թուրքիան ֆրանսիական նավատորմին մեղադրել է ագրեսիայի մեջ:

Գրում է՝ News.am-ը:

Loading...