12:45   22-09-2020
Զարիֆ. ԱՄՆ-ը պետք է փոխհատուցի Իրանին միջուկային գործարքից դուրս գալու վնասի համար
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ը պետք է փոխհատուցի Իրանին միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ) դուրս գալու վնասի համար, հայտարարել է ԻԻՀ արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ, թե ԱՄՆ-ը պետք է ցույց տա, որ հավատարիմ է այս գործարքին եւ չի խախտում այն... եւ որ Իրանին փոխհատուցում է վնասը: ԱՄՆ-ն առանց որեւէ պատճառի դուրս եկավ ՓՄՀՀՊ-ից, ինչով մեծ վնաս հասցրեց Իրանի ժողովրդին»,- ասել է Զարիֆը՝ ելույթ ունենալով «Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի» քննարկման հարթակում:

Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ, շարունակել է Զարիֆը:

«Մենք մտադիր չենք բանակցել նրանց հետ գործարքի շուրջ... Հիմա նրանք չեն կարող պարզապես վերցնել ու ասել՝ եկեք վերադառնանք բանակցություններին»,- ասել է Զարիֆը՝ խոսելով այն մասին, թե արդյոք Թեհրանը կբանակցի Վաշինգտոնի հետ պայմանագրի ապագայի շուրջ:

Գրում է՝ News.am-ը:

Loading...