13:05   22-09-2020
Իսրայելի հետ կապեր հաստատելու Բահրեյնի որոշումը երրորդ երկրների դեմ ուղղված չէ. թագավոր
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի հետ կապեր հաստատելու Բահրեյնի որոշումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, այլ ուղղված է համապարփակ խաղաղության հաստատմանը Մերձավոր Արեւելքում: Այս մասին հայտարարել է Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա ալ-Խալիֆան:

Ըստ BNA պետական ​​լրատվական գործակալության` թագավորը վերահաստատել է Բահրեյնի աջակցությունը պաղեստինցիներին եւ 2002 թվականին մշակված արաբական խաղաղության նախաձեռնությանը, որը հարաբերությունների կարգավորում էր առաջարկում Իսրայելին` պաղեստինցիների հետ պետականության մասին համաձայնագրի դիմաց եւ Իսրայելի ամբողջական դուրս բերում 1967 թվականի մերձարեւելյան պատերազմի ընթացքում գրավված տարածքներից:

Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները քառորդ դարի ընթացքում դարձել են առաջին արաբական պետությունները, որոնք կարգավորել են հարաբերությունները Իսրայելի հետ:

Համաձայնագիրը «լիարժեք դիվանագիտական ​​հարաբերություններ» է նախատեսում, սակայն խուսափում է «նորմալացում» եզրույթից:

Գրում է՝ news.am-ը:

Loading...