15:03   22-09-2020
Գրիպով եւ կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնպատկում Է մահվան ռիսկը
Թողնել մեկնաբանություն

Սեզոնային գրիպով եւ նոր կորոնավիրուսով միաժամանակյա վարակումը կրկնապատկում Է մարդու մահվան ռիսկը: Սեպտեմբերի 22-ին այդ մասին հայտնել Է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Public Health England (PHE) կառավարական ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոր հետազոտության համաձայն, որի շրջանակում ուսումնասիրվել են այս տարվա հունվարից միչեւ ապրիլ հոսպիտալացվածների հիվանդության պատմությունները, «գերվարակով» հիվանդների մահացության մակարդակը կազմում Է 43 տոկոս, մինչդեռ միայն կորոնավիրուսով վարակվածներինը՝ 23 տոկոս:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել Է The Daily Telegraph-ը, Մեծ Բրիտանիայի շուրջ 30 միլիոն բնակիչներ կստանան սեզոնային գրիպտի դեմ անվճար պատվաստման իրավունք, ինչն Առողջապահության ազգային ծառայությանը (NHS) թույլ կտա ավելի արդյունավետ հաղթահարել կորոնավիրուսի տարածման հնարավոր երկրորդի ալիքը: Բնակչության պատվաստման՝ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ խոշորագույն ծրագիրն ընդգրկում Է 50-ից բարձր բոլոր բնակիչներն, մինչեւ 12 տարեկան երեխաներին, բուժաշխատողներին եւ բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչներին:

Loading...