20:01   22-09-2020
Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ անցվածված միջգերատեսչական խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանային մարտահրավերներին առնչվող խնդիրների շրջանակ
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև՝ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Նախարարները կարևորել են նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է տարածաշրջանային մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ:

Loading...