Երբ մեծ գործի մասին ես երազում, մնացածն արդեն տեխնիկապես շատ հեշտ լուծվող հարցեր են: Ինստիգեյթում երազում էին ժամանակակից համալսարանի մոդել ստեղծելու, Հայաստանի մարզերը համաչափ զարգացնելու և Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետական մակարդակի հարցերի լուծմանը ծառայեցնելու մասին:
Ձեզ ներկայացնում ենք տեսանյութերի շարք այն մասին, թե ինչպես է հնարավոր եղել 2000-ականներին ստեղծել ՏՏ ընկերություն, այն աճեցնել տարեկան չորս անգամ այն դեպքում, երբ ինտերնետ կապը dial up էր, ոլորտում մասնագետների սով էր, իսկ Հայաստանն էլ դեռ շատ հեռու էր համաշխարհային IT քարտեզի վրա տեղ ունենալու հեռանկարից: