Գաղտնիության պայմաններ

1. Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականությունը

1.1 Հավաքագրվող անձնական տվյալները.

lratvakan.am-ը բաժանորդների հետ կապ հաստատելու և նրանց նույնականացման համար հավաքագրում է հետևյալ անձնական տվյալները.
● Բաժանորդի անունը և/կամ ազգանունը,
● Բաժանորդի հեռախոսահամարը,
● Բաժանորդի էլեկտրոնային փոստի հասցեն,
● Վճարման միջոցի մասին ինֆորմացիա,
Բացի վերոնշյալից, Բաժանորդի անձնական տվյալները կարող են մշակվել ուղարկվող մարքեթինգային հաղորդագրությունները անհատականացնելու համար: Նշված նպատակով Ընկերությունը ուղարկում է համապատասխան մարքեթինգային հաղորդագրություններ (այդ թվում էլ. փոստով) իր կողմից առաջարկվող ծառայությունների վերաբերյալ:

1.2 Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց.

Ընկերությունը Բաժանորդի անձնական տվյալներ չի վաճառում, չի փոխանցում այլ անձանց:
Բացառություն են կազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերը, ինչպես նաև այն կողմերը, ովքեր Պայմաններով որևէ գործընթացում ունեն ուղղակի ներգրավվածություն օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները և այլն: Վերջիններս չեն հանդիսանում երրորդ կողմ՝ պայմանով, որ պարտավորվում են պահպանել անձնական տվյալները մշակելու սույն կանոնները և պահպանել դրանց գաղտնիությունը, ինչպես Ընկերության աշխատակիցները: Սույն կետում նշված անձինք Բաժանորդի անձնական տվյալները իրենց փոխանցվելու նպատակը իրականացնելուց հետո պարտավոր են ջնջել Բաժանորդի տվյալները:

1.5 Բաժանորդի իրավունքները կապված անձնական տվյալների մշակման հետ.

Բաժանորդը իրավունք ունի դիտել և խմբագրել Ընկերության կողմից հավաքագրված անձնական տվյալները: Դա իրականացնելու համար վերջինս կարող է կապ հաստատել Ընկերության հետ Պայմաններում նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Նամակը կամ զանգը ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ոչ ուշ քան 10 /տասը/ օրվա ընթացքում Ընկերությունը Բաժանորդին է տրամադրում իր կողմից մշակվող անձնական տվյալները: Այն դեպքում, երբ դրանցում առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվություն Բաժանորդն իրավունք ունի պահանջել 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում ուղղել/խմբագրել դրանք:
Բաժանորդը նաև իրավունք ունի Ընկերությունից պահանջել ջնջել մշակված անձնական տվյալները, եթե սպառվել են անձնական տվյալները մշակելու պատճառներն ու այն նպատակները, որոնց համար անձնական տվյալները ի սկզբանե հավաքագրվել են:
Բաժանորդը կարող է ցանկացած պահի պահանջել դադարեցնել իր անձնական տվյալների մշակումը: Այս մասով պետք է հաշվի առնել, որ անձնական տվյալների մշակումը դադարեցնելը կարող է հանգեցնել որոշակի գործողություններ կատարելու կասեցման, կամ առհասարակ Կայքի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու անհնարինության: Բաժանորդագրությունը դադարեցվելուց հետո Բաժանորդի տվյալները կարող են պահպանվել ևս 1 տարի:

Loading...