Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սահմանումներ

1. Ընկերություն՝

«ԻՄՊՈՒԼՍ» ՍՊԸ
ՀՀ, ք. Երևան, Գևորգ Քոչարի փող., 21 շենք, 4-րդ հարկ:

2. Բաժանորդ՝

Ցանկացած անձ, ով գրանցված է Ընկերության կայքում:

3. Կայք՝

Ընկերության ինտերնետային կայք՝ www.lratvakan.am:

4. Պայմաններ՝

Հարգելի օգտատեր «Լրատվական Ռադիոյի» մուլտիմեդիա հարթակը հայրենական առաջին բաժանորդագրային նախագիծն է: Բաժանորդագրության դեպքում Դուք ստանում եք հնարավորություն դիտելու, լսելու և ընթերցելու մեր և մեր գործընկերների արտադրության կոնտենտը բոլոր սարքերի վրա ձեզ հարմար ժամին: Ընկերությունը հարկ է համարում տեղեկացնել Ձեզ, որ բաժանորդագրության առարկան հանդիսացող հրապարակումների քանակը, տևողությունը և պարբերականությունը որոշում է խմբագրությունը և այն ենթակա է փոփոխությունների` ըստ խմբագրության հայեցողության: Արտադրվող և բաժանորդագրության առարկա հանդիսացող կոնտենտի հեղինակային իրավունքները պատկանում են «ԻՄՊՈՒԼՍ ՍՊԸ»-ին և կոնտենտի հեղինակին: Կոնտենտի օգտագործումը /բացի դիտումից, ունկնդրումից և ընթերցումից/ առանց սեփականատիրոջ թույլտվության արգելվում է: Հարթակը հնարավորություն է տալիս օգտատերերին երեք տեսակի բաժանորդագրության. մեկ ամսվա համար բաժանորդագրության արժեքը 990 դրամ է, վեց ամսվա համար` 5500 դրամ և մեկ տարվա համար` 8800 դրամ: «ԻՄՊՈՒԼՍ ՍՊԸ»-ն չի բացառում, որ բաժանորդագրության և օգտագործման ընթացքում հնարավոր է ծագեն որոշակի խնդիրներ, քանզի համակարգը բաղկացած է մի շարք պրոցեսներից և գործոններից, որոնց վրա ընկերությունը չունի լիակատար հսկողություն: Հետևաբար հարկ ենք համարում տեղեկացնել Ձեզ, որ նմանատիպ խնդիրների լուծումը կատարվելու է Ձեր կողմից տեղեկացնելու դեպքում և կարող է տևել որոշ ժամանակ` ոչ ավելի քան տասը աշխատանքային օր:

Վաճառքի ընդհանուր պայմանները

1.1 Առցանց վճարում

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Բաժանորդի վճարումների ուշացման, չեղարկման, ինչպես նաև վճարային այլ խնդիրների դեպքում։

1.2 Նամակներ և անցանկալի նամակներ (Սպամ)

Եթե բաժանորդը գրանցված է Կայքում, ապա պարբերաբար կստանա նամակներ lratvakan.am-ի կողմից: Բաժանորդը կարող է հրաժարվել այդ նամակների ստացումից սեղմելով «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը գտնվում է ստացած նամակում, որից հետո վերջինս այլևս չի ստանա նամակներ մեր կողմից:
Չնայած նրան, որ Կայքում թարմացումները կատարվում են յուրաքանչյուր օր՝ Կայքում կարող են լինել բաժանորդագրային ծառայությունների գների պարբերական փոփոխություններ:

1.3 Հեղինակային իրավունքի պաշտպանություն

Կայքում առկա ողջ տեղեկատվությունը ՝ Կայքի դիզայնը, տեսա և աուդիձայնագրությունները, տեքստերը, գրաֆիկ պատկերները, լոգոները, պատկանում են Ընկերությանը և հանդիսանում են մտավոր սեփականություն: Մտավոր սեփականության օբյեկտները պաշտպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ընկերության կողմից մատուցվող ոչ մի ծառայություն չի կարող վերարտադրվել, կրկնօրինակվել, վաճառվել կամ վերավաճառվել՝ առանց Ընկերության ուղղակի գրավոր համաձայնության:

Այլ դրույթներ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական անսարքությունների համար:
Պայմանների հայերեն տարբերակը նախապատվություն ունի այլ լեզուներով տարբերակների նկատմամբ: Կողմերի միջև ծագող իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ օրենսդրությունը:
Կողմերի միջև առաջացած վեճերի լուծումը ենթակա է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին:
Պայմանները կարող են թարմացվել ցանկացած ժամանակ՝ դրանք Կայքում հրապարակելու միջոցով: Թարմացված տարբերակը հրապարակելուց հետո Բաժանորդի կողմից Կայքի հետագա շահագործումը համարվում է Պայմանների փոփոխված տարբերակին Բաժանորդի համաձայնություն:
Պայմանները կարող են թարմացվել ցանկացած ժամանակ՝ դրանք Կայքում հրապարակելու միջոցով: Պայմանների փոփոխության վերաբերյալ Բաժանորդը ստանում է համապատասխան ծանուցում:
Պայմանների փոփոխության վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո Բաժանորդի կողմից Կայքի հետագա շահագործումը համարվում է Պայմանների փոփոխված տարբերակին Բաժանորդի համաձայնություն: Ամեն դեպքում Բաժանորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվել Կայքի կողմից մատուցվող ծառայություններից և պահանջել ջնջել իր անձնական տվյալները Ընկերության սերվերային համակարգից:

Loading...