1 - 33
ՖԻԶԻԿԱՆ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ. Ե՞ՐԲ ԿՀԵՌԱՆԱ ՎԵՐՋԻՆ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Երեք սերունդ, երեք տարբեր պատմություն, բայց մեկ միասնական գաղափար՝ չկա գիտություն, չկա պետություն։
Հատուկ նախագծի մեկնարկին գիտությունն է ու Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան: Ֆիզիկայի ինստիտուտի գոյատևման կամքը չի թուլացել։ Շենքում արարվող գործը, շենքը՝ իր պատմությամբ շարունակում է լինել մեր երկրի բրենդը։ Սա զրույցների շարք է այն մասին, թե ինչպես է գիտությունը գոյատևել անկախության նախաշեմին, հասել մեր օրեր ու ո՞ր կողմ է հարվածում գիտության ալիքը։ Տարեկան 100 և ավելի գիտական աշխատանքներ, նոր երիտասարդներ ու նոր գաղափարներ։ Կուլիսներում լուռ աշխատանք կա, բայց ինչ-որ բան դանդաղ սպառում է այն։ Ո՞վ և ինչպե՞ս պիտի պայքարի։ Իմացե՛ք՝ այսօր շուտ չէ, վաղը կլինի ուշ փրկել ունեցածը։ Սա վերականգնվող ռեսուրս չէ։
Զրուցել ենք Ալբերտ Շահինյանի, Արփինե Փիլոյանի և Արթուր Մկրտչյանի հետ։


Loading...