10:15   23-11-2020
Թրամփի խորհրդականը հերքել է CNBC-ի հրապարակումն այն մասին, որ ԱՄՆ նախագահը G20-ի նստաշրջանին մասնակցելու փոխարեն գոլֆ ակումբ է գնացել
Թողնել մեկնաբանություն

Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն հերքել է CNBC հեռուստաընկերության հրապարակած տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը ելույթ չի ունեցել համավարակի դեմ պայքարին նվիրված G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած նստաշրջանին: Քադլոուի հայտարարությունը Twitter-ում հրապարակել է Սպիտակ տան ղեկավարը։

«Միանգամայն սուտ է։ Նա երրորդն է ելույթ ունեցել։ Մնուչինը և ես նստած էինք նրա կողքին։ Դրանք ստահոդ, կողմնակալ և կեղծ լուրեր են։ CNBC-ն պետք է ամաչի իր նյութի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Թրամփի խորհրդականի կարծիքով՝ հեռուստաընկերությունը պետք է հերքի իր տարածած տեղեկությունը և ներողություն խնդրի տեղի ունեցածի համար։

Գրում է Tert.am -ը:

Loading...