13:05   13-01-2021
Image Description
ԱԺ տնտեսական հանձնաժողովը քննարկեց Երևանի ինքնակամ շինություններն օրինականացնելու հարցը

Ինքնակամ շինությունների հետ կապված ունենք թույլ օրենսդրություն և  գործող օրենսդրական ակտերով չենք կարողանում պայքարել դրանց դեմ: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը: 

Նա հայտնեց, որ Կառավարությունում այժմ քննարկվում է Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որն առնչվում է ինքնակամ շինություններին, ինչպես նաև Կադաստրի, Պետգույքի և Քաղաքաշինության կոմիտեների հետ մշակվում է նախագիծ, որի շնորհիվ հնարավորություն ենք ունենալու քանդել ինքնակամ շինությունները: «Այսինքն, որ պահին կհայտնաբերենք, որ շինությունն ինքնակամ է, քանդվելու է, բայց այս պահին մենք չունենք նման օրենսդրական ակտ»,- ընդգծեց փոխքաղաքապետը:

Նա նշեց, որ ինքնակամ շինությունն օրինականացնելու համար դիմել է մոտ 8000 մարդ, նրանց հնարավորություն կտրվի 2021-ին գրանցել իրենց ապօրինի շինությունը 2020-ին գործող կադաստրային արժեքներով:    

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու, քննարկելու և առաջարկություններ ներկայացնելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: 

Թունյանն առաջարկեց մինչև 2021 թվականի հունվարի 31-ը հնարավորություն տալ դիմելու նաև այն ինքնակամ շինություն ունեցողներին, որոնք դեռևս չեն հասցրել դիմել և նախորդ տարվա գործող կադաստրային արժեքներով օրինականացնել այդ գույքը;

Գրում է 1lurer.am -ը:

Loading...