16:49   28-02-2021
Ռուսական ռազմատիեզերական ուժերի Մի-35 ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սիրիայում
Թողնել մեկնաբանություն

Ռուսական ռազմատիեզերական ուժերի Մի-35 ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սիրիայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Պաշտպանության նախարարությանը:

«Որոնողափրկարարական ծառայության Մի-35 ուղղաթիռի անձնակազմը օպերատիվ կերպով տեղափոխվել է օդակայան: Օդաչուների կյանքին ոչինչ չի սպառնում»,-հայտարարել է կառույցի մամուլի ծառայությունից:

Պաշտպանության նախարարությունից պարզաբանել են, որ դեպքը տեղի է ունեցել տեխնիկական անսարքությունների պատճառով: Համաձայն օդաչուների զեկույցի՝ ուղղաթիռի ուղղությամբ հրաձգություն չի կատարվել:

Գրում է՝ News.am-ը:

Loading...