10:05   03-03-2021
Էրդողանը պատմել է Մակրոնի հետ բանակցությունների մասին
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ տեսակոնֆերանսի ձևաչափով հեռախոսային բանակցություններ է վարել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ:

Էրդողանն այդ զրույցն անվանել է «շատ լավը» և նշել, որ իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային խնդիրները:

«Հավատում եմ թուրք-ֆրանսիական հարաբերությունների մեծ ներուժին»,- գրել է Էրդողանը իր Telegram-ալիքում՝ հավելելով, որ Թուրքիան մտադիր է Ֆրանսիայի հետ համերաշխ գործել բազմաթիվ ուղղություններում, և առաջին հերթին՝ ահաբեկչության դեմ պայքարում:

Ըստ Էրդողանի, Թուրքիան և Ֆրանսիան կարող են մեծ ներդրում ունենալ Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում կայունացման ջանքերում:

Գրում է 1in.am -ը:

Loading...