11:59   03-09-2021
Էրդողանը հայերին անվանում է յափնջի. եթե սա դրական ազդակն է, ապա, այո՛, ստացել ենք. «Թարմ ուղեղով»` Կարեն Հովհաննիսյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Արցախը՝ որպես Հայաստանի մարզ։ Այս կեղծ օրակարգը տարիներով ամրացել է հասարակության գիտակցության մեջ։ Հայկական Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չեղավ։ Սա դե ֆակտո անկախության վկայությունն է։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը պնդում է՝ պիտի հարգենք այս փաստը։ Երբ խոսում ենք զավթված հայրենիքի մասին, ըստ փորձագետի, նախ պիտի շեշտել բնիկների հարցը, հետո՝ օկուպացիան։ Արցախահայության՝ իրենց տներ վերադարձը պիտի քննարկման սեղաններից չհեռանա։ Մենք խաղաղասեր ենք, բայց հայրենիքի հարցում նաև պահանջատեր պիտի լինենք։ ՀՀ-ն այսօր լրջագույն մարտահրավերների առաջ է, բայց որևէ դեպքում մեր սահմանները ամբողջությամբ օտարը չպիտի հսկի։ Մենք ունենք բոլոր ռեսուրսները պաշտպանելու համար սեփական տունը։

Loading...