16:14   14-09-2021
ԱԺ-ում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության գաղտնի քվեարկությունը
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության գաղտնի քվեարկությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ քվեարկությունը կտևի 1 ժամ՝ մինչև 16։20-ը։

Բոլոր քաղաքական ուժերը մասնակցելու են քվեարկությանը և ազատ են լինելու ընտրության հարցում։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել է Հովսեփ Բեդեվյանի, Հրաչ Այվազյանի և Լիաննա Հակոբյանի թեկնածությունները։

Loading...