10:59   16-09-2021
Image Description
Արվում է հնարավոր ամեն բան հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու նպատակով. Փաշինյան
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի կառավարությունն անում է հնարավոր ամեն բան հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:

«Գործնականում, ՀՀ որևէ ներկայացուցիչ որևէ միջազգային հանդիպում չի ունենում, որտեղ առանցքում չլինի գերիների ու անհետ կորածների թեման՝ խորհրդարանական հարթակներից սկսած, կառավարության հարթակներով ավարտած: Այն, ինչ հնարավոր է անել, արվում է, բայց այդ արվող աշխատանքն այն թեման չէ, որը պետք է քննարկել ամբիոնից»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա փաստեց, որ այդ աշխատանքը չի կարող գոհացուցիչ լինել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հայ ռազմագերիները տուն չեն վերադարձել: «Ես էլ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և գուցե ամենադժգոհ քաղաքացին եմ այդ աշխատանքում մեր ձեռք բերած արդյունքներից»,- ասաց ՀՀ վարչապետը: 

Loading...