11:50   23-06-2022
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հացահատիկի խնդրի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները կառուցողական է անվանել
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայում ռուսական ռազմական գերատեսչության պատվիրակության հետ բանակցությունները, որտեղ քննարկվել է «հացահատիկի խնդիրը», եղել են «կառուցողական ու դրական»։

Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ որոշակի առաջընթաց կա Սև ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում, սակայն կան տեխնիկական հարցեր, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ։

Loading...