18:00   28-06-2023
Թուրքիան հանուն իր շահի իսլամից կհրաժարվի, իսկ դուք ուզում եք Զանգեզուրի միջանցքի՞ց հրաժարվի. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

«Զանգեզուրի միջանցքը» գլոբալ ծրագիր է, համընկնում է Թուրանի ծրագրի հետ: Սրանով Թուրքիան հասնելու է Բաքվի նավթին, իսկ մեզ դրա դիմաց տալու են մանրադրամներ: Զանգեզուրը չի դառնա միջանցք, միայն մի պարագայում՝  եթե այդ նախագծի չեղարկումից Թուրքիայի շահն ավելի մեծ լինի, քան միջանցքից: Դեռևս Աթաթյուրքի ժամանակ Թուրքիան քննարկում էր հանուն պետական շահի անգամ իսլամից հրաժարվելու հարցը, հիշեցնում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը:

Loading...