18:00   19-07-2023
Բաժանված թուրք կանանց տունդարձի ճանապարհը անցնում էր «քոռ մոլլայի» անկողնով. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Օսմանյան կայսրությունում ամուսնությունը օրինականացնում էր մոլլան: Ըստ շարիաթի՝ կինը ոչինչ էր, բաժանվելու ցանկություն և կամք կարող էր ունենալ միայն տղամարդը: Նա կարող էր անգամ վաճառել իր կնոջը փողոցով անցնող հնավաճառին:

Բաժանման կանոնադրությունը հետևյալն էր. եթե թուրք տղամարդը կնոջն ասում էր «պոշոլ»(թուրքերեն բառ է, հիշեցնում է  ռուսերեն пошёл բառը), կինը պիտի հեռանար: Տղամարդը, սակայն, կարող էր նրան նորից կնության առնել: 

Երեք անգամ բաժանված(դուրս նետված) կնոջը, սակայն, տղամարդը իրավունք չուներ հետ բերել իր տուն: Այդպիսի կանանց իրենց ամուսինները կարող էին կրկին կնության առնել մի պայմանով: Անհրաժեշտ էր, որ երեք անգամ վռնդված կինը, ինչ-որ մեկի հետ թեկուզ մի քանի րոպեով ամուսնացած լիներ և նորից բաժանվեր: Օսմանյան Թուրքիայում կինն ամուսնացած էր համարվում , եթե սեռական կապ ուներ իր ամուսնու հետ:

3 անգամ իրենց կնոջը վռնդած և մտափոխված օսմանցիները, հաճախ ստիպված էին լինում իրենց կնոջը կույր մոլլաների անկողին պառկեցնել, որպեսզի հետո կրկին կարողանան նրանց կնության վերցնել: 

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն ընդգծում է՝ նույնիսկ նույն պահին երեք անգամ կնոջը «պոշոլ» ասող տղամարդը Օսմանյան կայսրությունում համարվում էր 3 անգամ բաժանված:

Loading...